շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում բացվել է «Տոկունություն» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Արցախին

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում բացվել է «Տոկունություն» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Արցախին

Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի "Le 148" մշակութային կենտրոնում Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի 2021թ. թանգարանային գիշերվա շրջանակներում բացվեց ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված "Տոկունություն" ("Résilience") խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։

May be an image of 6 people, people standing, suit and indoor

Ցուցահանդեսի և մշակութային կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, ցուցահանդեսի հեղինակ Անտուան Ագուջյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Հայկ Խեմչյանը։

May be art of one or more people and indoor

Ցուցահանդեսը, որը այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը, ներկայացնում է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արհավիրքները։

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 5 people and people standing

  • Կիսվել: