ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ֆրանսիացի լրագրողներից մեկի վիճակը կայուն ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության. ԱՀ ԱԳՆ

Ֆրանսիացի լրագրողներից մեկի վիճակը կայուն ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության. ԱՀ ԱԳՆ

Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական
Le Monde պարբերականի 2 լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ):

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։

Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ։

  • Կիսվել: