կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ֆրանսիացի բժիշկը միացել է առողջապահության նախարարության թիմին

Ֆրանսիացի բժիշկը միացել է առողջապահության նախարարության թիմին

ՀՀ առողջապահությաննախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է ֆրանսիացի բժիշկ Լոուրենս Թերզանի հետ։

«Այսօր նախարարությունում ողջունեցի Լոուրենս Թերզանին:

Ուրախ եմ տեղեկացնելու, որ ֆրանսիացի փորձառու բժիշկը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ միացել է մեր թիմին` որպես խորհրդական:

Նա ղեկավարել է հաջողված հանրային առողջապահական ծրագրեր թե՛ Ֆրանսիայում և այլ երկրներում, թե՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակում:

Վստահ եմ, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի»,- գրել է Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում:

  • Կիսվել: