կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆոտոթակարդները հերթական անգամ Կովկասյան ընձառյուծ են ֆիքսել «Զանգեզուր» կենսոլորտային համալրիրում (տեսանյութ)

Ֆոտոթակարդները հերթական անգամ Կովկասյան ընձառյուծ են ֆիքսել «Զանգեզուր» կենսոլորտային համալրիրում (տեսանյութ)

Ֆոտոթակարդները հերթական անգամ ֆիքսել են Կովկասյան ընձառյուծ «Զանգեզուր» կենսոլորտային համալրիրում: Այս մասին հայտնում է բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը:

«Ինչպես շատերը գիտեն, ընձառյուծներն իրենց կենսամիջավայրի որոշ տեղերում հոտային նշաններ են թողնում ՝ ազդարարելու հնարավոր մրցակիցներին կամ զուգընկերներին սեփական ներկայության մասին:

Ուշագրավ է, որ Հայաստանի որոշ պահպանվող տարածքներում կան վայրեր, որտեղ հաճախ այցելում են մեկից ավելի ընձառյուծներ։ Այսպիսով՝ այս կետերում նրանց միջև «լուռ հաղորդակցություն» է տեղի ունենում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: