ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
«Ford Transit»-ը կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. կա վիրավոր

«Ford Transit»-ը կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Հունիսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։15-ի սահմանում Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Գարուշ Մ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր առաջ ընթանալով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Գարուշ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցվ դուրս բերվեց անվտանգ վայր։ 

  • Կիսվել: