կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
FlyOne Armenia-ն թռիչքներ կիրականացնի Երևան-Կրասնոդար-Երևան երթուղով

FlyOne Armenia-ն թռիչքներ կիրականացնի Երևան-Կրասնոդար-Երևան երթուղով

FLYONE ARMENIA հայկական առաջին ազգային ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 28-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան - Կրասնոդար - Երևան երթուղով։

 

Երևան-Կրասնոդար- Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ռուսաստանի Կրասնոդարի միջազգային օդանավակայան կիրականացվեն երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Նոր ուղղությունը ճանապարհորդներին հնարավորություն կտա բացահայտելու հարավային Ռուսաստանի գեղեցկությունն ու մշակութային առանձնահատկությունները։

 

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

FlyOne Armenia-ի մասին

FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։

  • Կիսվել: