շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Fly One Armenia-ի բորտուղեկցորդներն ինքնաթիռի սրահում 5000 դոլար պարունակությամբ դրամապանակ են գտել

Fly One Armenia-ի բորտուղեկցորդներն ինքնաթիռի սրահում 5000 դոլար պարունակությամբ դրամապանակ են գտել

Fly One Armenia ավիաընկերության բորտուղեկցորդներն ինքնաթիռի սրահում գտել են դրամապանակ, որի մեջ եղել է 5000 դոլար: Այս մասին հայտնում են ավիաընկերությունից:

Fly One Armenia-ից մանրամասնում են, որ բորտուղեկցորդները դրամապանակը գտել են դեկտեմբերի 1-ին FlyOne Armenia 3F 316 Մոսկվա-Երևան չվերթն իրականացրած ինքնաթիռի սրահում:

Հայտնաբերված գումարն անմիջապես փոխանցվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայություն։

 

  • Կիսվել: