շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆլայ Արնան հայտարարում է բաց դռների օր բորտուղեկցորդների ընդունելության համար

Ֆլայ Արնան հայտարարում է բաց դռների օր բորտուղեկցորդների ընդունելության համար

«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է բաց դռների օր հունվարի 29-ին, ժամը 12:00-ից մինչև երեկոյան 18:00-ն Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում բորտուղեկցորդների աշխատանքի ընդունման մրցույթ։

Բաց դռների օրը նպատակ ունի ավիաընկերության թիմին միանալու ցանկություն ունեցող և բորտուղեկցորդի հաստիքով հետաքրքրված թեկնածուներին հանդիպել համապատասխան մասնագետներին տեղում ծանոթանալ մանրամասներին։ 

Ֆլայ Արնա ավիաընկերությունը ստեղծվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ։ Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Նորաստեղծ ավիաուղիները գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:

  • Կիսվել: