հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ֆիզուլիում կառուցվող օդանավակայանը դառնալու է ոչ միայն ՀՀ և Արցախի, այլև ՌԴ-ի և Իրանի դեմ գործող ռազմակայան․ իրանագետ

Ֆիզուլիում կառուցվող օդանավակայանը դառնալու է ոչ միայն ՀՀ և Արցախի, այլև ՌԴ-ի և Իրանի դեմ գործող ռազմակայան․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր էջում անդրադարձել է Ֆիզուլիում կառուցվող օդանավակայանի թեմային։

Նա, մասնավորապես, նշել է․  «Վարանդայի (ադրբ․ Ֆիզուլի) կառուցվող օդանավակայանի մասին վերլուծություններում կարծես ուշադրությունից դուրս է մնացել մի կարևոր հանգամանք։ Փետրվարի վերջին Բաքվի բռնապետը բառացիորեն հայտարարեց, որ դրա «թռիչքուղին ունակ կլինի ընդունելու ինքնաթիռների բոլոր տեսակները՝ ներառյալ ամենածանրերը և բեռնատարները», ինչն առաջին հայացքից խիստ տարօրինակ է, եթե նկատի ունենանք այն պնդումը, որ օդանավակայանը կառուցվում է Շուշի այցելելը իբր հեշտացնելու համար։ 

Ակնհայտ է, որ նման կարողություններով օժտված օդանավակայանի կառուցումը միանշանակորեն միտված է ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ թե քաղաքացիական, այլ հենց ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն, որը, հաշվի առնելով տարածքի աշխարհագրական և ռազմավարական նշանակալի դիրքը, ըստ էության, դառնալու է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Ռուսաստանի և Իրանի դեմ գործող ռազմակայան։ Ընդ որում, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, այն կարող է օգտագործվել նաև Իսրայելի և ՆԱՏՕ-ի կողմից հակառուսական և հակաիրանական նպատակներով։ Պատմությունը երբեմն զավեշտների օրինակներ է տալիս․ ռուսական զենքի ուժով Իրանից նվաճված և ի պատիվ ռուս զորահրամանատար Պավել Կարյագինի անվանակոչված ռուսական նախկին ամրակետ Կարյագինոն այժմ կարող է օգտագործվել հենց Ռուսաստանի և Իրանի դեմ արդեն նոր «տերերի» և «հյուրերի» կողմից»։

  • Կիսվել: