շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 9 նախագիծ. ԿԳՄՍՆ

Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 9 նախագիծ. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ նոյեմբերի 2-ի N 2275-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» 2023թ. երկրորդ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։

Նախարարությունից  հայտնում են, որ մրցույթն ուղղված է երկակի նշանակության հետազոտությունների և կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը։ Մրցույթի շրջանակում հաշվի է առնվել գիտական նախագծերի՝ հեռանկարային և իրագործելի լինելը, ինչպես նաև կիրառելիությունը թե՛ քաղաքացիական նպատակների, թե՛ ռազմական կարիքների համար։

Մրցույթին մասնակցելու համար Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է ներկայացվել 23 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 9 նախագիծ:

Նախագծերի ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. նոյեմբերից: Իրականացման տևողությունը 24 ամիս է։

  • Կիսվել: