«Ֆեյսբուք»-ում կեղծ գովազդ է պտտվում․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կեղծ գովազդ է պտտվում։
«Հղումով անցնելու ու տվյալներ փոխանցելու դեպքում ձեր հաշիվները կորցնելու վտանգի կենթարկեք։ Ֆեյսբուքում «էջի այցելուներին» տեսնելու հնարավորություն չկա»,- ասված է հաղորդագրության մեջ։