շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
FAST հիմնադրամը մեկնարկել է Հայաստանում ADVANCE դրամաշնորհային միջոցները

FAST հիմնադրամը մեկնարկել է Հայաստանում ADVANCE դրամաշնորհային միջոցները

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր` ADVANCE STEM Research Grant Program ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը․

«ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։

 

Ծրագրի առաջին փուլի ընթացքում կտրամադրվեն 3 դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ երկարաժամկետ հետազոտություն իրականացնելու համար՝ կենսատեխնոլոգիա մեքենայական ուսուցում նոր նյութեր ADVANCE դրամաշնորհային ծրագրի բոլոր մանրամասներն ու դիմելու ընթացակարգը՝ https://bit.ly/3ehsUah։

 Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 26-ը ներառյալ․

ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջին առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ https://bit.ly/2y6FvfZ ADVANCE

դրամաշնորհային ծրագրի շրջանակում երկրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Առնակ Դալալյանի հետ  https://bit.ly/2XtR6jA ADVANCE

դրամաշնորհային ծրագրի շրջանակում երրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը դոկտոր Խաչատուր Մանուկյանի հետ  https://bit.ly/2K0M2vb։

 Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: