ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը կոտրել է բժշկի քիթը

Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը կոտրել է բժշկի քիթը

Shamshyan.com.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթուի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանություն-ծեծը տեղի է ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, և պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է և այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ և խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում

  • Կիսվել: