շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Facebook-ում և Instagram-ում գովազդ տեղադրելիս լսարանը ձեւավորեք առանց Ռուսաստանի. Սամվել Մարտիրոսյան

Facebook-ում և Instagram-ում գովազդ տեղադրելիս լսարանը ձեւավորեք առանց Ռուսաստանի. Սամվել Մարտիրոսյան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ «Ինստագրամ»-ում գովազդ տեղադրողներին խորհուրդ է տրվում լսարանը ձեւավորելիս հանել Ռուսաստանը, որպեսզի «Ֆեյսբուք»-ը չարգելափակի այն:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

««Ֆեյսբուք»-ը թույլ չի տալիս Ռուսաստանի տարածքում գովազդ տեղադրել։ Նույնը «Գուգլ»-ն է անում: Կան գովազդի ձեւեր, որ, օրինակ, տեղադրում ես, ու այն ցույց է տալիս նրանց մոտ, ովքեր այդ էջը լայքել են: Տվյալ դեպքում ցանկացած երկրում ապրող քաղաքացի կարող է հայտնվել այդ ցանկում: Ուստի արգելափակման խնդրից խուսափելու համար գովազդ տեղադրելիս «լսարան» բաժնից Ռուսաստանը անհրաժեշտ է հանել: Այդ հնարավորությունը տրվում է՝ կարող ես հանել որեւէ երկիր կամ տարածաշրջան»,- մանրամասնեց Մարտիրոսյանը:

  • Կիսվել: