ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եվս մեկ լավ լուր. պատգամավոր

Եվս մեկ լավ լուր. պատգամավոր

ԱԺ իմքայլական պատգամավոր Նարեկ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ևս մեկ լավ լուր ունենք:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Քիչ առաջ հեռախոսազանգ ստացա իմ լավ բարեկամ, իսլանդացի հայտնի բժիշկ Հիլմար Կյարտանսոնից, ում հետ հեռախոսազրույց էի ունեցել առավոտյան և դիմել մի խնդրանքով։

Բժիշկ Կյարտանսոնը սիրով ընդառաջեց խնդրանքիս՝ բժիշկների թիմով այցելել Հայաստան՝ օգնելու և վերապատրաստելու մեր բժիշկներին իսլանդական տրանսպլանտների կիրառման գործում։ Հիլմարի հետ Հայաստան է ժամանում նաև անգլիացի լեգենդար ռազմական բժիշկ, այրվածքաբան/վնասվածքաբան Սթիվեն Ջեֆրին, որը աշխարհի տարբեր կոնֆլիկտային գոտիներում հումանիտար առաքելության ավելի քան 20 տարվա փորձ ունի։

Սթիվեն Ջեֆրին «Բիրմինգհեմի ռազմական բժշկության արքայական կենտրոն»-ի, ինչպես նաև Բիրմինգհեմի համալսարանի «Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի» պրոֆոսոր է։ Բժիշկներն առավոտյան արդեն կլինեն Հայաստանում և անմիջապես գործի կանցնեն «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանի և մեր բժշկական թիմի հետ միասին։

Նշեմ, որ Հիլմար Կյարտանսոնի հետ համագործակցության համաձայնություն եմ ձեռք բերել դեռ ընթացիկ տարվա հունվարին Իսլանդիա կատարած այցիս շրջանակներում։

Բժիշկները գալիս են կամավոր և առանց որևէ շահույթ հետապնդելու։

Շնորհակա՛լ եմ, Իսլանդիա՛՛։

 

 

  • Կիսվել: