կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Եվս 3 մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության հուշագիր ստորագրվեց․ Անահիտ Ավանեսյան

Եվս 3 մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության հուշագիր ստորագրվեց․ Անահիտ Ավանեսյան

«Առողջության համընդհանուր ապահովագրության դեռևս նախագծային փուլից սկսած մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ համագործակցությունը եղել և մնում է մեր դիրքորոշումը»,- ևս 3 մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության հուշագիր ստորագրելուց առաջ նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով` առողջության համընդհանուր ապահովագրությունը մեր քաղաքացիների բազային կարիքներին է վերաբերում, իսկ ահա լրացուցիչ բուժծառայությունները մասնավոր ապահովագրության շնորհիվ պետք է հասանելի դառնան:
Այսօր համագործակցության հուշագիր է ստարագրվել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «ՆԱԻՐԻ Ինշուրանս», «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև։
Մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները կարևորելով համագործակցությունը` նշել են, որ համատեղ ջանքերով միայն հնարավոր է հասնել ոլորտի կայացմանը:
Անահիտ Ավանեսյանն ուրախությամբ ընդգծել է, որ համագործակցության իրենց հրավերին մասնավոր ապահովագրական բոլոր ընկերություններն են արձագանքել և արդեն մասնավոր ապահովագրական 7 խոշոր ընկերության հետ կա ստորագրված հուշագիր:
Այսպիսով` առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը ոչ միայն առողջապահական ոլորտի կարևորագույն բարեփոխում է, այլ նաև կարևոր քայլ` ուղղված մեր երկրում ապահովագրական ոլորտի զարգացմանը. երկու դեպքում էլ մեր քաղաքացիների շահն է:

  • Կիսվել: