հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվրոպայից օրերս վերադարձած 25-ամյա տղան նետվել է Արմավիրի «Կարմիր կամրջից». գրություն է թողել

Եվրոպայից օրերս վերադարձած 25-ամյա տղան նետվել է Արմավիրի «Կարմիր կամրջից». գրություն է թողել

Այսօր՝ օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արմավիր «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապա խումբը կանչով մեկնել է Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: