հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրոպայի հայերի միությունը կաջակցի Ուկրաինայից Եվրոպա անցած հայերին. ի՞նչ պետք է իմանալ

Եվրոպայի հայերի միությունը կաջակցի Ուկրաինայից Եվրոպա անցած հայերին. ի՞նչ պետք է իմանալ

 Եվրոպայի հայերի միությունն ու Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ մշտական կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ:

Այս մասին տեղեկացնում են Եվրոպայի հայերի միության գրասենյակից։
 
Տեղեկացվում է, որ նրանք աշխատում են հումանիտար օգնություն ցուցաբերել` ապահովելով Ուկրաինայում մնացած ՀՀ քաղաքացիների դուրսբերումը և տեղակայումը Եվրոպայում։
 
«Խնդրում ենք հաշվի առնել, որ ԵՀՄ-ը կարող է աջակցել միայն Ուկրաինայի սահմանից դուրս։ Այդ իսկ պատճառով նախևառաջ հորդորում ենք դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին երկրից դուրսբերումը կազմակերպելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
 
Միությունից Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար տրամադրել են հեռախոսահամարներ, որոնցով կարող են զանգահարել և իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել։ Դրանք են`
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
 
«Ուկրաինայի սահմանը հատելուց հետո արդեն մեր կազմակերպությունը կաջակցի մեր հայրենակիցներին»,–ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: