երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարը կարևորել է հակամարտությունից տուժած անձանց աջակցության տրամադրումը

Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարը կարևորել է հակամարտությունից տուժած անձանց աջակցության տրամադրումը

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլիի հետ։ Այդ մասին  հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում համագործակցության կարևորությունը։

Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ աշխատանքները՝ մանրամասնելով նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը։

Հելենա Դալլին ևս շեշտել է հակամարտությունից տուժած անձանց անհրաժեշտ աջակցության տրամադրման կարևորությունը՝ այդ համատեքստում նշելով նաև կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ծրագրերի անհրաժեշտության մասին։

  • Կիսվել: