երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրոպական դատարանը իմ հայցն ընդունել է վարույթ և պարտվող կողմը լինելու է Հայաստանը․ Ենոքյան

Եվրոպական դատարանը իմ հայցն ընդունել է վարույթ և պարտվող կողմը լինելու է Հայաստանը․ Ենոքյան

Վերաքննիչ դատարանը փակ նստի շրջանակներում իրականացրել է մի ակտ, որը դուրս է դատաիրավական բոլոր նորմերից և այդ խախտումների մասին փաստերը գտնվում են Եվրոպական դատարանում։ Այս մասին Մեդիա կենտրոնում «Շահո՞ւյթ, թե՞ առողջ միջավայր. Ի՞նչ է ընտրում պետությունը: Ինչո՞ւ են հետապնդվում բնապահպանները» ասուլիսի ժամանակ հայտնեց «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը:

«Իմ հայցն ընդունվել է վարույթ և պարտվող կողմը լինելու է Հայաստանը, որպես պետություն: Ցավալի է, որ ՀՀ-ում կարող էր լինել այդպիսի դատական ակտ, որի հետևանքով ես ստիպված պիտի լինեմ պաշտպանել իմ իրավունքները Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության, բայց դա թույլ են տվել ՀՀ-ի դատական համակարգի կարկառուն դատավորները, վճռաբեկ դատարանն էլ որևէ ձևով քննության չի ենթարկել իմ հայցը, զրկելով իմ իրավունքների պաշտպանության վերջին ատյանից»,- նշեց Ենոքյանը: 

 

Բնապահպանը նշեց, որ ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, որի մեջ 8 շատ կարևոր կետերով հարցեր է ուղարկել ՀՀ կառավարությանը, «Լիդիան Արմենիա»-ին և  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և իրենց ֆինանսավորող կառույցներին, բակերին ու պահանջել բացատրություններ կատարված քայլերի համար, անգամ պահանջել երաշխիքներ, որ նման դեպքեր չկրկնվեն, մինչդեռ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը:

ՀՀ կառավարությունը պատասխանել է այդ նամակին և մի քիչ աբսուրդային ձևակերպումներ է տվել, իբրև Շրջակա միջավայրի նախարարությունում կա բնապահպանների խորհուրդ ու իբրև ես այդ խորհուրդի անդամ եմ և այնտեղ կարող եմ իմ խնդիրները բարձրաձայնել, մինչդեռ այդպիսի խորհուրդ գոյություն չունի:

«Ինչ ընկերության բաժնեմասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը՝ և՛ «Լիդիան»-ի, և՛ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործողություններում վարքագծի կտրուկ փոփոխություն է նկատվում և գուցե իրենց համար էական էլ չի մենք ինչ ենք խոսում, իսկ մենք բարձրացնում ենք իրական խնդիրներ»,- ընդգծեց Ենոքյան

  • Կիսվել: