շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե ուզենայի կորոնավիրուսից փախչել, Դանիայից կփախչեի դեպի Հայաստան և ոչ հակառակը․ Տաթևիկ Ռևազյան

Եթե ուզենայի կորոնավիրուսից փախչել, Դանիայից կփախչեի դեպի Հայաստան և ոչ հակառակը․ Տաթևիկ Ռևազյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, քանի որ 8 ամսական հղի է, մեկնել է Դանիա՝ դեկրետն ընտանիքի հետ անցկացնելու համար։ Այս մասին նա հայտնել է  հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում։

Նա նշել է, որ կորոնավիրուսից փախչելու միտք չի ունեցել․ «Եթե ես ուզենայի կորոնավիրուսից փախչել, ինձ թվում է՝ ես Դանիայից կփախնեի դեպի Հայաստան և ոչ հակառակը. Ստեղ վիճակը շատ ավելի վատ է»,-ասել է նա։

Ինչ վերաբերվում է Հայաստանի առողջապահական համակարգի նկատմամբ վստահությանը, Ռևազյանն ասել է թե, Դանիայում բժիշկները նույն կերպ ուշադիր չեն, ինչպես Հայաստանում։ «Երեկ հիվանդանոց եմ գնացել, ընդհանրապես նույն տեխնիկան չունեն, ինչպես Հայաստանում, բժիշկները նույն կերպ ուշադիր չեն, ինչպես Հայաստանում: Ես զուտ ուզել եմ իմ ընտանիքի կողքին լինել»,- ասել է նա և հավելել, որ թեև դեկրետում է, բայց ամեն օր աշխատում է։

«Ես հիմա պաշտոնապես դեկրետում եմ, բայց ամեն օր կոմպյուտերի առաջ աշխատում եմ: Միչև քաղավիացիա ընդունվելը ես աշխատում էի Հայաստանում՝ ամերիկյան ընկերությունում, և ամեն օր իմ շփումը այսպիսին էր»,-պատմել է Ռևազյանը։

  • Կիսվել: