շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե ստացվի, մինչեւ տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները շահագործումից կհանվեն. քաղաքապետ

Եթե ստացվի, մինչեւ տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները շահագործումից կհանվեն. քաղաքապետ

Եթե ստացվի, մինչեւ տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները տրանսպորտային ցանցում շահագործումից կհանվեն, իսկ առաջիկա 3-6 ամիսներին կհանվեն 250 միկրոավտոբուսներ: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ այդ բացերը կլրացվեն նոր ավտոբուսներով: Քաղաքապետը հիշեցրեց, որ  100 կոմպակտ ավտոբուսների մատակարարումները շարունակվում են:

Մատակարարումները, ըստ Մարությանի, պետք է ավարտվեն մարտի վերջին, այլապես տուգանքներ կդրվեն: ՛՛Այս գործընթացը պետք է ավարտվեր ավելի վաղ, բայց կորոնավիրուսը խանգարեց: Բացի արդեն պլանավորված գնումներից, առաջիկայում կներկայացվի 8,5 մետր երկարությամբ եւս 135 ավտոբուսի գնման հայտ՛՛,-ասաց քաղաքապետը՞

  • Կիսվել: