ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուր, ինչո՞ւ չպետք է վերադառնանք Երևան». Ալիև

«Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուր, ինչո՞ւ չպետք է վերադառնանք Երևան». Ալիև

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնացել է Հայաստանին, հայտարարելով, թե Զանգեզուրը Հայաստանին տրվել է 1920 թվականին, իսկ մինչ այդ այն «պատկանել է իրենց»:

Նա հայտարարել է, որ «իրենց է պատկանել» նաև Սևանա լիճը, Երևանը՝ հավելելով, որ ադրբեջանցիները, այդ թվում՝ իր նախնիները, ապրել են Երևանում:

«Եթե մենք վերադառնում են Զանգեզուր, ինչո՞ւ չպետք է վերադառնանք Իրեվան: Կգա ժամանակը, որ մենք կանենք դա»,-ասել է նա:

  • Կիսվել: