երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Եթե ՀՀ-ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. մեդիափորձագետ

Եթե ՀՀ-ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. մեդիափորձագետ

Եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Օրինակ, եթե Հայաստանը ուզենար գներ դա ռազմական գործողությունների ժամանակ, նրանք հաստատ արգելք կդնեին, որովհետեւ այդ ընթացքում Ադրբեջանի հետ լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն ունեին։ Չեմ կարծում, որ այդ ընթացքում Իսրայելի բանակը թույլ կտար վաճառել Հայաստանին Pegasus լրտեսական ծրագիր»,-հայտնեց նա։

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ մինչև Հայաստանում գրանցված դեպքերը, ռազմական գործողությունների ընթացքում ուրիշ ոչ մի ապացուցված դեպք տեղի չի ունեցել։

  • Կիսվել: