կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե չեմ գնահատվում, կբարձրացնեմ այլ երկրի դրոշ․ Էրիկ Իսրայելյան

Եթե չեմ գնահատվում, կբարձրացնեմ այլ երկրի դրոշ․ Էրիկ Իսրայելյան

Բռնցքամարտի Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Էրիկ Իսրայելյանն ակնարկել է, որ կարող է ելույթները շարունակել այլ երկրի դրոշի ներքո։

«Ոնց հասկացա ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի և Աշխարհի Չեմպիոնի տիտղոսը 0-ա. եթե էտպես ա, էլ ես Հայաստանի Եռագույնը չեմ բարձրացնի, ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ…»,- ֆեյսբուքյան էջում գրել է հայ բռնցքամարտիկը։
 

Հիշեցնենք, որ Էրիկ Իսրայելյանն այս տարի դարձել է Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։ Նոյեմբերին Իսպանիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում նա նվաճել էր Հայաստանի թիմի միակ մեդալը՝ գրավելով առաջին տեղը։

  • Կիսվել: