կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի պես, Մայր տաճարը կվերաբացվի  2023-ին. Մայր Աթոռի լուսարարապետ

Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի պես, Մայր տաճարը կվերաբացվի  2023-ին. Մայր Աթոռի լուսարարապետ

2023 թ․ պետք է նշվի Էջմիածնի Մայր տաճարի 1720-ամյակը, եթե ամեն ինչ նախատեսվածի պես ընթանա, ապա այդ տարի էլ կվերաբացվի Մայր տաճարը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

՛՛Մայր տաճարը հիմնովին վերանորոգման է ենթարկվել՝ հիմքից մինչև գմբեթի խաչը: Թե երբ կբացվի տաճարը, կախված են Մայր տաճարի վրա իրականացվող աշխատանքների ժամանակ ի հայտ եկած աշխատանքներից՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ Մայր տաճարի բացման ժամկետը երկարաձգվել է, որովհետեւ հսկայածավալ աշխատանք է կատարվել եւ կատարվում:

Նշենք, որԷջմիածնի Մայր տաճարը հիմնանորոգման նպատակով 2018 թ.-ից փակ է:

 

  • Կիսվել: