շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ես նախարարին փոխանցում եմ՝ ես եմ որոշելու, թե իմ երեխան ինչ դասագրքով է սովորելու դպրոցում. Ակոպով

Ես նախարարին փոխանցում եմ՝ ես եմ որոշելու, թե իմ երեխան ինչ դասագրքով է սովորելու դպրոցում. Ակոպով

Վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է՝ ծնողը չպետք է որոշի, թե իր երեխան ինչ դասագրքով սովորի. Ես իրեն փոխանցում եմ՝ ես եմ որոշելու, թե իմ երեխան ինչ դասագրքով է սովորելու դպրոցում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպովը:

«Երբ իմ երեխան դառնա 7-րդ դասարան, ես իրեն փոխանցում եմ, որ նա չի սովորելու այդ դասագրքով (նկատի ունի Հայոց պատմության դասագիրքը-խմբ): Եթե ես լինել դպրոցի ուսուցիչ, այդ դասագիրքը ուղղակի կնետեի աղբարկղը: Կոչ եմ անում այդ քայլին դիմել: Տարիներ շարունակ դասավանդել պատմություն եւ այսօր ամբողջությամբ կեղծված պատմությունը ներկայացնել աշակերտին… սա ինձ համար նաեւ բարոյականության հարց է:Ես վստահ եմ, որ մարդիկ, վերջիվերջո, կխոսեն սրա մասին»,-ասաց պրոռեկտորը:

  • Կիսվել: