չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ես մեր քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ քննարկում եմ, գուցե մենք ձև գտնենք՝ գոնե իմ հարցաքննությունը Քննիչ հանձնաժողովում լինի հրապարակային. Փաշինյան

Ես մեր քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ քննարկում եմ, գուցե մենք ձև գտնենք՝ գոնե իմ հարցաքննությունը Քննիչ հանձնաժողովում լինի հրապարակային. Փաշինյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում քննարկումներին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Քննիչ հանձնաժողովում եղած քննարկումները, եթե հրապարակվեն ուղղակի քաղաքական աղմուկի 70-80 տոկոս աղմուկն այդ հարցերի շուրջ կնվազի: Այն մեղադրանքերը, որոնք ամեն կողմից հնչեցվում են, այն կեղծ պնդումները, որ հնչեցվում են, ուղղակի տրամաբնության օրենքով կլռեն: Արդյոք նման բան հնարավոր կլինի:

Վարչապետն արձագանքելով՝ նշեց. «Մենք պայմանավորվել ենք, որ ես պետք է Քննիչ հանձնաժողովում լսվեմ, ես հարց եմ տալիս, ասում եմ պարոն Քոչարյան, իսկ ընդդիմությունը գալու է, ինքն ասում է՝ հնարավոր է չգա: Մարդիկ կասեն գնացին, ընդդիմությունը չեկավ, իրենք իրենցով նստեցին խոսեցին, ջան ասեցին, ջան լսեցին, ավարտեցին: Ես մեր քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ քննարկում եմ, գուցե մենք ձև գտնենք՝ գոնե իմ հարցաքննությունը Քննիչ հանձնաժողովում լինի հրապարակային: Ես հիմա համաձայն եմ ձեզ հետ, ես մտածում եմ, մեկ է քննիչ հանձնաժողովում խոսեցի, այդ խոսացածը հույժ գաղտնի կնիքով կնքեցինք, տարանք դրեցինք սեյֆը: Ընդդիմությունը բոյկոտելու է ու մարդիկ ասելու են հա էլի տարան ծածկադմփոց արին, իրար մեջ խոսեցին»:

  • Կիսվել: