հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ես ի՞նչ եմ արել, որ ինձ գնդակահարեն, ով արել է, թող վառեն էդ մարդուն. Պեմզաշենի գործով մեղադրյալ

Ես ի՞նչ եմ արել, որ ինձ գնդակահարեն, ով արել է, թող վառեն էդ մարդուն. Պեմզաշենի գործով մեղադրյալ

Ես ի՞նչ եմ արել, որ ինձ գնդակահարեն, ով արել է, թող վառեն էդ մարդուն: Այս մասին դատարանում Պեմզաշենում սպանված ընտանիքի գործով դատական նիստի ժամանակ ասաց գործով մեղադրյալ Արկադի Բարսեյանը:

Արկադի Բարսեյանը համաձայն չէ իր կալանքի հետ։ «Ես ի՞նչի պիտի մնամ կալանքի տակ, որ ոչ մի բանից խաբար չեմ, ես ոչ մի բան չեմ արել, որ մի հատ էլ տուժողը ասում է, որ պիտի գնդակահարեք:

Կբացահայտվի, չեն գնդակահարի, կվառեն էն մարդուն, ով որ արել է, ով կապ ունի: Թող վառեն հրապարակում, ոչ թե գնդակահարեն: Բայց կբացահայտվի ամեն ինչը, ես վստահ եմ, որ կբացահայտվի, որովհետև ես ոչ մի կապ չունեմ:

Թե ի՞նչի են անունս տվել, խառնել էս ամեն ինչի հետ, ես չեմ կարա ասեմ, էդ էլ դատական ընթացքի ժամանակ կբացահայտվի»,- ասաց մեղադրյալը:

 

  • Կիսվել: