հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այն ինչ արվել է պարոն Թաթոյանի հետ նույնիսկ «արշավիկ չէ», ընդամենն աջակցություն է եղել. Անդրեասյան

Այն ինչ արվել է պարոն Թաթոյանի հետ նույնիսկ «արշավիկ չէ», ընդամենն աջակցություն է եղել. Անդրեասյան

Ես համաձայն չեմ նրա հետ, որ Թաթոյանի դեմ արշավ էր սկսվել, այն ինչ արվել է պարոն Թաթոյանի հետ նույնիսկ «արշավիկ չէ», ընդամենը ջերմ հարաբերություններ և աջակցություն է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, որ երբ ՄԻՊ-ը Արման Թաթոյանն էր և անում էր հայտարարություններ, որոնք հոսանքի հետ չէին գնում, նրա դեմ արշավ սկսվեց, ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Ես  երկար ժամանակ չեմ գնացել կառավարության նիստերին, որովհետև գտել եմ, որ այնտեղ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայությունը ոչ նպատակահարմար է»,- նշեվ նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք խնդրահարույց չէ, որ ոստիկանների դեմ քրեական գործեր չեն հարուցվում՝ Անդրեասյանն ասաց․

«Դատախազությունը մի քանի օր առաջ հրապարակել էր վիճակագրություն, որտեղ երևում էր, թե քանի քրեկան գործ կա այս հարցով, կոնկրետ թիվ չեմ կարող նշել: Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին»։

«Կարծում եմ, որ հատկապես քրեական գործերով պետք չէ  ստիպել գործադրին արտահայտվել, որովհետև դա կարող է համարվել ճնշում այն իրավապահ մարմինների վրա, որոնք աշխատում են այս ուղղությամբ: Իսկ թե ինչպես եմ վերաբերվում այն հանգամանքին, որ քրեական գործեր են հարուցվում, պետք է ասեմ, որ եթե լինում է բռնություն որևէ մեկի նկատմամբ՝ կլինի տարեց մարդ, պատգամավոր թե ոստիկան, ապա պետք է հարուցվի քրեական գործ՝ անկախ քաղաքական բոլոր հայացքներից»- նշեց նախարարը։

Ըստ նախարարի՝ տարիներ շարունակ եղել են դեպքեր, որ ծառայողական քննությունները տևեն են մի քանի ամիս կամ տարի.

«Այստեղ ես հատուկ տեսակի դանդաղում չեմ նկատում: Ձեր կասկածները փարատելու համար պետք է դիմեք համապատասխան մարմիններին»:

Լրագրողի ան հարցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հատարարում է, որ մտահոգված է Գլխավոր դատախազության քաղաքականության մասով՝ նախկինների քրեական գործերի հետ կապված, Անդրեասյանը պատասխանեց, որ նման հրապարակային բանավեճերը համարում է գործընթացի առողջացում.

«Տվյալ քրեական գործով մենք չենք կարող դատավոր լինել, ես ուրախ եմ, որ այդ քրեական գործերը գնում են դատարան, և այնտեղ այս ամենը շատ լավ պատասխան է ստանալու»:

 

  • Կիսվել: