հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ». ապրիլի 2՝ Աուտիզմի իրազեկման միջազգային օր

«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ». ապրիլի 2՝ Աուտիզմի իրազեկման միջազգային օր

Ապրիլի 2-ին Աուտիզմի ազգային հիմնադրամը՝ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպության հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում, «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Գյուրջյան 29/1) կանցկացնի իր ամենամյա, հասարակական նշանակություն ունեցող միջոցառումը։

Միջոցառումը կկրի «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ընդունման, ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։

Միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանում աուտիզմի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ընդգծել աուտիզմ ունեցող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ ըմբռնման, ընդունման և շարունակական աջակցության կարևորությունը։

Ծրագրում՝

Ինկլյուզիվ համերգ, որը կկազմակերպվի ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպության կողմից՝ հայտնի երաժիշտների և «Իմ Ուղին» կենտրոնի շահառուների համատեղ մասնակցությամբ։ Համերգը կնպաստի խոցելի խմբերի նկատմամբ իրազեկվածության բարձրացմանը, հանդուրժողականության և գնահատման մշակույթի ձևավորմանը՝ դարձնելով արվեստը հավասար հնարավորությունների և փոխըմբռնման լեզու։

«Տերյան մշակութային կենտրոն»-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է՝ աշխատում են հատուկ հմտություններ ունեցող երեխաների հետ։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն մեր ծրագրի շրջանակում ստեղծված աշխատանքները՝ որպես համատեղ աշխատանքի արդյունք։

Մենթորների, ծնողների և երեխաների միասնական ու նվիրումով իրականացված աշխատանքը տվել է իր գեղեցիկ պտուղները։

  • Կիսվել: