երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ես բերում եմ բազմաթիվ ծրագրեր, լի եմ եռանդով, վճռականությամբ և ինչու չէ` երազանքով․ Սուրեն Շահվերդյան

Ես բերում եմ բազմաթիվ ծրագրեր, լի եմ եռանդով, վճռականությամբ և ինչու չէ` երազանքով․ Սուրեն Շահվերդյան

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը շնորհավորել է Նոր տարվա կապակցությամբ։

«Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի սիրելի´ գործընկերներ,

շնորհակալ եմ ինձ գրկաբաց ընդունելու համար: Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդի առիթով: Հաջորդ տարի մենք միասին մեծ ու կարևոր աշխատանք ունենք անելու: Ես բերում եմ բազմաթիվ ծրագրեր, լի եմ եռանդով, վճռականությամբ և ինչու չէ` երազանքով, որ մեր թատրոնը բարձրանա այնպիսի աստիճանի, որ հպարտության առարկա լինի մեր հայրենիքի մշակութային կյանքում: Մենք դա կարող ենք անել միասին:

Ջանք չեմ խնայելու դրա համար քանի որ մենք համախոհներ ու երազողներ ենք, որոնք շարժվում են առաջ, ուս ուսի: Անմիջապես տոներից հետո, ինչպես խոստացա, կհանդիպեմ յուրաքանչյուրիդ հետ, կլսեմ ձեզ հուզող խնդիրները, միասին կփորձենք դրանց համար լուծումներ գտնել և ռազմավարական ծրագրեր կազմել:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում, որ մեր թատրոնը աննախադեպ վերելք ապրի:

Միշտ ձեր` Սուրեն Շահվերդյան»,- գրել է նա։

  • Կիսվել: