հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ես արդեն չեմ խնդրում, արդեն պահանջում եմ այսօր հետաձգել նիստը. Օրբելյանը՝ Մեսրոպյանին

Ես արդեն չեմ խնդրում, արդեն պահանջում եմ այսօր հետաձգել նիստը. Օրբելյանը՝ Մեսրոպյանին

Ես արդեն չեմ խնդրում, արդեն պահանջում եմ այսօր հետաձգել նիստը: Այս մասին քիչ առաջ ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին քննարկման ժամանակ հայտարարեց ընկերության իրավաբան Արամ Օրբելյանը` դիմելով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:

Նա, մասնավորապես, նշեց. «Ռեալ չէ մարդիկ այսքան աշխատեն առանց նորմալ մի քանի ժամանոց ընդմիջման։ Աշխատանքային օրեսգիրքը սահմանում է, որ արտաժամյա աշխատանքի տևողությունը չի կարող լինել երկու օրում ավելին, քան 4 ժամ»։

Իր հերթին Մեսրոպ Մեսրոպյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց՝ նշելով, որ վերադառնալուց հետո կհայտարարի՝ շարունակում են նիստը, թե հետաձգում։

  • Կիսվել: