ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել. Մարուքյան

Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազաբալոնների գործարանի հետ կապված խնդրին։

Նա հիշեցրեց՝ 2017 թվականին Վանաձորում նախատեսվել է, որ պետք է բացվի գազաբալոնների գործարան, հետո դրա մասին հայտարարվել է 2018-ին, որ 30 մլն դոլարի ներդրում է լինելու: Բոլորս ուրախացանք, սպասել ենք այդ ներդրմանը, քանի որ մեր քաղաքի համար դա կարող էր մոտավորապես «Քիմպրոմի» էֆեկտը տալ: Վարչապետը գնացել է, մասնակցել է բացմանը, որի վերաբերյալ կան բազմաթիվ ռեպորտաժներ: Մեր պատգամավորը հարց է տալիս վարչապետին, թե բա ի՞նչ եղավ, վարչապետ չի հիշում: Մենք հիշեցնում ենք, որ անգամ մեքենան եք փորձարկել: Դրանից հետո վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գնացել է Վանաձոր, տնօրենն իբր կազմակերպել է ասուլիս, որ ցույց տա այդ ներդրումները և այդ ասուլիսի ընթացքում վիրավորական արտահայտություններ է անում իմ ու մեր պատգամավորների հասցեին՝ էդմոնիկ, Արմենիկ։ Պարզ է, որ ես, կինս լրատվամիջոց չունենք, որ ինչ-որ քայլ անեինք, բայց ունենալու դեպքում էլ չէինք անի։ Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում սեպտեմբերի 16-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինիս մասնակցությամբ բացված, այնուհետև փակված գործարանների վերաբերյալ։ Տվյալ հարցը դարձել է քննարկման թեմա։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ փաստորեն այդ հարցից հետո բոլոր սլաքներն ուղղվել են իր կողմ։

Նա նորից խոսելով գործարանի մասին՝ ասաց, որ սկզբից խոսք են տվել, որ գործարանում 80 աշխատատեղ կբացվի, հետո՝ 300-400, գործարանը մինչև այսօր ունի ընդամենը 7 աշխատող: «Տնօրենին, պահակին ու հաշվապահին եթե հանում ենք, մնում է բալոն արտադրո 4 մարդ: Հիմա եթե հարց ենք տալիս ներդրման մասին, դա պրոբլե՞մ է, որ դրա դիմաց պատվիրվում է հակաքարոզչություն վարչապետին պատկանող մամուլի միջոցով»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ երեկվանից իրենց դարձրել են թիրախ միայն նրա համար, որ վարչապետին հարց են տվել. «Պատկերացնում եք, ինչ անհանդուրժող են։ Բազմաթիվ մտավորականներ ինձ ասում են, որ ոչ մի բան չեն ուզում ասել, քանի որ հարձակման են ենթարկվում։ Սա էլ այդ մեթոդներից մեկն է, որ մարդկանց բերանները փակեն։ Բերանները չի փակվելու, հարցերը չեն ավարտվելու, անընդհատ տրվելու են»։

  • Կիսվել: