հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ես ամեն ինչ անելու եմ, որ էլ ոչ մի 18 տարեկան երեխա պատերազմում չզոհվի. Գեղամ Նազարյան

Ես ամեն ինչ անելու եմ, որ էլ ոչ մի 18 տարեկան երեխա պատերազմում չզոհվի. Գեղամ Նազարյան

Ես ամեն ինչ անելու եմ, որ էլ ոչ մի 18 տարեկան երեխա դավադիր պատերազմներում չզոհվի, որ մենք ունենանք տեսանելի ապագայում 5 մլն բնակչություն, ունենանք ամեն ընտանիքում առնվազն 3 երեխա: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Հիշեցնենք, որ նրա որդին զոհվել է 44-օրյա պատերազմում: 

Նազարյանը շարունակեց. ՛՛Ես ուզում եմ, որ երեխաները ոչ միայն ֆիզիկապես առողջ լինեն, այլեւ հոգով, մտքով: Մենք վատ բան ենք արել, մենք մեր երեխաների մանկությունը, պատանեկությունը գողացել ենք, հիմա պետք է վերականգնենք: Ես Աստծուն խնդրում եմ, որ այդպիսի հայրենիք տա մեր երեխեքին՛՛:

Պատգամավորը ցանկացավ, որ երեխաները գլուխները բարձր քայլեն արժանապատիվ երկրում, սիրեն մեր դրոշը, Ստեփանակերտը, Երեւանը, Հադրութը, Իջեւանը: ՛՛Սիրեն մեր քաղաքները, Շուշիում հայ երեխաները վազվզեն, ու դա լինելու է՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: