ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երվանդ Ազատյանը լայնախոհ ազգային գործիչ էր, որի մտքի հորիզոնում հայն ու Հայաստանն առաջին տեղում էին. Արմեն Սարգսյան

Երվանդ Ազատյանը լայնախոհ ազգային գործիչ էր, որի մտքի հորիզոնում հայն ու Հայաստանն առաջին տեղում էին. Արմեն Սարգսյան

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել սփյուռքահայ ճանաչված  մտավորական, մեծավաստակ գրող, հրապարակախոս, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանի մահվան կապակցությամբ։

«Երվանդ Ազատյանը լայնախոհ և խորաթափանց ազգային գործիչ էր, որի մտքի հորիզոնում հայն ու Հայաստանն առաջին տեղում էին, որի գործի ու գրչի ուղեծրում մշտապես  հայկական շահի առաջնորդությունն էր:

Մեր բազմաթիվ զրույցների ու հանդիպումների շարքում ինձ համար առանձնակի հիշարժան ու տպավորիչ է մեր զրույցը 2021թ. հունիսին, նրա անկեղծ մտահոգություններն ու  խոր դիտարկումները:

Վշտակցության խոսքերս եմ հղում Երվանդ Ազատյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, մեր ժողովրդին»:

  • Կիսվել: