կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նկատմամբ կրկին փորձում են հարկեր սահմանել

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նկատմամբ կրկին փորձում են հարկեր սահմանել

Երուսաղեմի տեղական իշխանությունները մտադիր են Հայոց պատրիարքարանն ու քրիստոնեական մյուս եկեղեցիները կրկին ենթարկել հարկման։ Այս մասին ասված է պատրիարքարանի սոցցանցի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդվում է՝ այս հարցով արդեն հանրագիր է ներկայացվել, իսկ դատական լսումները նշանակված են սեպտեմբերի 29-ին:

Պատրիարքարանը հիշեցնում է, որ դեռևս փետրվարին Իսրայելի իշխանություններից ծանուցում էր ստացել այն մասին, որ հարկման մասին որոշումը քննարկվելու է ոչ թե դատարանում, այլ արտադատական կարգով՝ հատուկ կոմիտեի միջոցով, որը ստեղծվել է 2018 թվականին Իսրայելի կառավարության և Սուրբ երկրի կրոնական համայնքների ղեկավարների կողմից:

«Պատրիարքարանը ողջունել է կոմիտեի հետ երկխոսության հնարավորությունը և այդ պատճառով այժմ հիասթափություն է հայտնում նոր դատական լսումներ նշանակելու կապակցությամբ։ Նման քայլը կասկածի տակ է դնում այդ նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի միջոցով երկխոսություն վարելու՝ իշխանությունների պատրաստակամությունը»,-նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: