կիրակի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:

«Հավելեմ, որ նշված փողոցներում շուրջ երեք տասնյակ երթուղիներ են սպասարկվում։ Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: Բացի այդ, Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Տրանսպորտային համակարգի բարելավման աշխատանքները շարունակական են, և ապագայում նախատեսվում են ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնում՝ նպաստելով ավելի արդյունավետ և հարմարավետ հասարակական տրանսպորտի կազմակերպմանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

  • Կիսվել: