երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են՝ փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Թբիլիսյան խճուղու անցուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

 

  • Կիսվել: