Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շրջանցիկ թունել փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շրջանցիկ թունել փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Թբիլիսյան խճուղուց մինչև Շրջանցիկ թունել փողոցի 10/12 հասցե կանգառը կարգելվի, ինչպես նաև կանգառը կարգելվի Թբիլիսյան խճուղում` Շրջանցիկ թունել փողոցի խաչմերուկի հարակից տարածքում:



