Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Գլինկայի փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Արմենակյան փողոց խաչմերուկ կարգելվի 2.5 տ-ից ավել առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների երթևեկությունը:


