հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հասրաթյան-Մարտիրոսյան փողոցների և Իսակովի պողոտա-«Զվարթնոց» օդանավակայան խաչմերուկներում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հասրաթյան-Մարտիրոսյան փողոցների և Իսակովի պողոտա-«Զվարթնոց» օդանավակայան խաչմերուկներում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի Հասրաթյան-Մարտիրոսյան փողոցների և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող ճանապարհ խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Այս մասին տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը։

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկներում կթույլատրվի հետադարձը` համապատասխանաբար Հասրաթյան փողոցով Շիրազի փողոցի ուղղությամբ և Իսակովի պողոտայով «Զվարթնոց» օ/կ-ի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին։
 

  • Կիսվել: