կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Երթևեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը․ Ճանապարհային դեպարտամենտ

Երթևեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը․ Ճանապարհային դեպարտամենտ

Հարգելի՛ վարորդներ, գծանշման և անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժ. 00.00-ից մինչև վաղը առավոտյան ժ. 06.00 երթևեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը։ Այդ աշխատանքները մեկնարկել էին սեպտեմբերի 22-ին։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
 
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։
 
7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։

  • Կիսվել: