երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երրորդ երկրից ներկրվող դեղորայքը պետք է գնա փորձաքննության և հետ գա. վերջնական թույլտվության ժամկետ սահմանվա՞ծ է. Սուքիասյանը՝ Զեյնալյանին

Երրորդ երկրից ներկրվող դեղորայքը պետք է գնա փորձաքննության և հետ գա. վերջնական թույլտվության ժամկետ սահմանվա՞ծ է. Սուքիասյանը՝ Զեյնալյանին

«Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց պատգամավոր Նարեկ Զեյնալյանին՝ կապված դեղորայքի ներկրման ժամկետների հետ.

«Դուք ասացիք, որ երրորդ երկրից ներկրվող դեղորայքը գնում է համապատասխան պահեստ և անցնում է համապատասխան կարգ, ժամկետներ նշվա՞ծ են: Վերջին հաշվով ժամկետանց դեղորայքներ նույնպես լինում են, այդ դեղորայքն ի՞նչ ժամկետում իրավունք ունի վաճառվելու և այդ ժամանակահատվածը, որ պետք է գնա փորձաքննության և հետ գա, պետական մարմինների կողմից վերջնական թույլտվության ժամկետը սահմանվա՞ծ է, թե՞ դա կարող է շատ երկար տևել, և մենք ինքներս վնաս տանք մեր քաղաքացիներին կամ տնտեսական միավորներին, որոնք զբաղվում են այդ գործունեությամբ: Եթե հայտը ներկայացվում է՝ կոնկրետ ժամկետ կա, թե՞ չկա»:

Հարցին ի պատասխան՝ Զեյնալյանը նշեց, որ կան ֆիքսված ժամկետներ թե՛ ՊԵԿ-ի և թե՛ Առողջապահության նախարարության համար։
Սուքիասյանը շեշտեց, որ դեղորայքը ներմուծումից հետո գնում է համապատասխան պահեստ մինչև փաստատթղթերը լինեն, հնարավո՞ր է իմանանք՝ ամեն տուփը որքան ժամկետ ունի։

«Բնականաբար, եթե ժամկետն անցած լինի, Առողջապահության նախարարությունը թույլ չի տա տվյալ ապրանքը ներկրել, ինչքան էլ այն գրանցված լինի ՀՀ-ում։ Իսկ եթե մեկ-երկու ամիս է մնացել դեղին, սա ներկրողի ռիսկն է, որովհետև եթե տեսչական մարմինը տեսնի այդքան է մնացել, ապա շատ բարձր տուգանքներ կսահմանվեն»,- պատասխանեց Զեյնալյանը։

  • Կիսվել: