ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երկուշաբթի օրվանից ընդդիմությունը Երևանում ամեն օր անցկացնելու է անհնազանդության ակցիաներ. Սաղաթելյան

Երկուշաբթի օրվանից ընդդիմությունը Երևանում ամեն օր անցկացնելու է անհնազանդության ակցիաներ. Սաղաթելյան

Երկուշաբթի օրվանից ընդդիմությունը Երևանում ամեն օր անցկացնելու է անհնազանդության ակցիաներ։ Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ, մինչև հասնենք այս չարիքի կառավարության հեռացմանը։

Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, այսպիսի գործողություններով և համառ ծրագրավորած պայքարով մենք հասնելու ենք այս չարիքի կառավարության հեռացմանը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի յուրովի կարող է իր դժգոհությունն արտահայտել՛՛։

 

  • Կիսվել: