երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երկու ողբերգական լուր՝ մեկ օրում. Չեխիայի դեսպան

Երկու ողբերգական լուր՝ մեկ օրում. Չեխիայի դեսպան

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը ցավակցել է Շիրակում ողբերգական վթարի հետևանքով զոհվածների, ինչպես նաև Սևանա լճում ջրահեղձված ուկրաինացի դիվանագետի հարազատներին։

«Մեկ օրում երկու ողբերգական լուր։ Ցավում եմ Շիրակում 11 զոհերի պատճառ դարձած վթարի կապակցությամբ։ Վնասվածքներ ստացածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին։

Ինձ նաև խորապես հուզել է Երևանում Ուկրաինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար, մեր գործընկեր և ընկեր Ալեքսանդր Ալեքսանդրի ողբերգական մահվան լուրը։

Իմ մտքերը նրա ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ են»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը խեղդվել է Սևանա լճում:

Հայտնել էինք նաև, որ 11 մարդ է զոհվել, ևս շուրջ մեկ տասնյակը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած քաղաքացիները Արևմտյան Հայաստանից էին վերադառնում Երևան:

 

  • Կիսվել: