երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երկրում քանի 6-րդ կարգի եռակցող կա․ տնտեսական պոտենցիալի իրացումը դրանից է կախված․ Նիկոլ Փաշինյան

Երկրում քանի 6-րդ կարգի եռակցող կա․ տնտեսական պոտենցիալի իրացումը դրանից է կախված․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում շինարարական ընկերության տնօրենները դժգոհում են, որ մասնագետների՝ շինարարների, եռակցողների, պատշարների կարիք ունեն։

Կառավարության նիստում շինարարական ընկերությունների ղեկավարները բողոքները ներկայացրեց վարչապետՆիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պարզվել է, որ Գորիսում շինարարական աշխատաները ժամկետում չեն կատարվում, որովհետև մատակարարողը չի հասցնում քար տեղափոխել։ Փաշինյանը հայտնեց, որ հիմա Իրանից են Գորիս քար ներկրում, որ շինաշխատանքները կատարեն։

Կառավարության ղեկավարն այնուհետև շարունակեց պատմել շինարարական ընկերությունների ղեկավարների հետ խոսակցությունները։

«Շինարարական ընկերության տնօրենը վրդովված ասում է՝ ինձ մեղադրում են, որ շինաշխատանքները ժամանակին չեմ կատարում, բայց եռակցող մասնագետի կարիք կա, նաև ասում է՝ կարևոր հանգույցների եռակցումը ես ուրիշ մասնագետի չեմ կարող վստահել, այդ եռակցողը գնում մի տեղ աշխատում է, հետո գնում է այլ հատվածում աշխատում, դրանից հետո՝  մեկ ուրիշ։ Ո՞ւր գնում ենք,  մեզ ասում են՝ եռակցողի, խառատի կարիք ունեն»,- փոխանցեց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ երկրում առկա տնտեսական պոտենցիալը կիրացվի, թե՝ չի իրացվի, կախված է նրանից, թե 6-րդ կարգի քանի եռակցող կա հանրապետությունում։

  • Կիսվել: