ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երկրի ղեկավարը պիտի ամեն ինչի պատրաստ լինի. Նիկոլ Փաշինյան

Երկրի ղեկավարը պիտի ամեն ինչի պատրաստ լինի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկրի ղեկավարի աշխատանքում կա շատ անկայունություն, եւ պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Այս մասին նա ասաց «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Վարչապետը որպես օրինակ նշեց կորոնավիրուսի պանդեմիան, որը հանկարծակիի է բերել բազմաթիվ երկրների, քանի որ անկանխատեսելի էր: Փաշինյանի խոսքով՝ բազմաթիվ առաջացող խնդիրների հետ մեկտեղ կան նաեւ կանխատեսելի դժվարություններ:

«Երկրի ղեկավար լինելը նշանակում է 24-ժամյա ծանրաբեռնվածություն, քանի որ անգամ գիշերվա ընթացքում կարող են զանգահարել: Միակ ուղին, մեթոդը եւ միջոցը հանգստանալու համար՝ հանգիստն է աշխատանքի ընթացքում, աշխատելուն զուգընթաց եւ չկտրվելով դրանից: Կարծում եմ՝ բոլոր ղեկավարներն են այդպես վարվում»,-ասացվարչապետը:

  • Կիսվել: