ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Երկիր Մեդիա»-ն ոստիկանությանը մեղադրում է օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ

«Երկիր Մեդիա»-ն ոստիկանությանը մեղադրում է օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ՀՀ ոստիկանությանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հեռուստաընկերութան օպերատորի աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Նշենք, որ ոստիկաններն օպերատորին տեսանկարահանող սարքի հետ միասին ակցիայի մասնակիցների հետ նստեցրել են ոստիկանական մեքենան, այնուհետև բաց թողել մեքենայից:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ որ միջադեպի հետևանքով կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները կրկին բողոքի ակցիան են անցկացրել Երևանի կենտրոնում, բերման է ենթարկվել 35 քաղաքացի:

 

 

  • Կիսվել: