Երկաթուղիների արդիականացման մասով միջոցներ նախատեսված են, բայց Երասխ-Սադարակի մասով բյուջետավորված տող չունենք. Խուդաթյան
TRIPP-ի հետ կապված քննարկում ենք ֆինանսավորման տարբերակները, և ծրագիրն ամբողջությամբ գտնվում է քննարկման փուլում։ Այս մասին Ազգային ժողովում ՛՛2026 թվականի պետական բյուջեի մասին՛՛ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը
՛՛Ծրագրի հետ կապված՝ որպես այդպիսին, կոնկրետ նորություն չեմ կարող հայտնել, քանի դեռ քննարկման փուլում է: Երկաթուղիների արդիականացման մասով միջոցներ նախատեսված են, բայց Երասխ-Սադարակի մասով բյուջետավորված տող, որպես այդպիսին, չունենք՛՛,-նշեց նա՝ պատասխանելով ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը հետաքրքրվում էր՝ արդյոք 2026 թվականի պետական բյուջեում նախատեսվա՞ծ են գումարներ Երասխ-Սադարակ երկաթգծի կառուցման համար:


